Գյուղի պատմությունը Գյուղապետարան Դպրոց Բուժկետ Փոստ Ազատամարտիկներ Բնակ. ցուցակ Փողոցների քարտեզ Նորություններ Հայտարարություն Շնորհավորանքներ Ուղիղ միացում

Մուսալեռ համայնքի ազատամարտիկները

Մերուժան Սուրենի Սարգսյանը ծնվել է 1955թվականին Մուսալեռ ավանում, հողագործի ընտանիքում: 1971թ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ծառայել է խորհրդային բանակում: Ամուսանցել է, ունի 3 զավակ: 1988 թ. Մերուժանը դարձավ <<Տիգրան Մեծ>> անունը կրող վաշտի անդամ: Մարտերն սկսվել էին Արցախում, փակ էր Լաչինի միջանցքը, բաց օդային ճանապարհով Շահումյանի շրջանի մարտադաշտեր հասան հայ քաջորդիները: Նրանց հետ էր նաև Մերուժանը: 1991թ. դեկտեմբերի 10-ին Մերուժանը հայտնվում է շրջափակման կրակե օղակում: Նա կռվում է անձնվիրաբար, օրինակ ծառայում մյուսներին: Սարգսյանը գյուղի առաջին զոհն էր: Նրա աճյունը հողին հանձնվեց Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի հարևանությամբ: Նրա սխրանքն ու անունը հավերժացնելու նպատակով Մուսալեռի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է Մերուժան Սարգսյանի անունով:

Տիգրան Շմավոնի ԹովմասյանըԾնվել է 1962թ. հուլիսի 7-ին Մուսալեռ գյուղում: 1969-1978թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, իսկ 1977-1981թթ.` Էջմիածնի N27 ուսումնարանում: 1981-1983թթ ծառայել է Սովետական բանակում, 1984թ. ամուսնացել և ունեցել երեք երեխա: Մասնակցել է Արցախյան ազատագրական մարտերին:Բազմիցս պարգևատրվել մարտական շքանշաններով և մեդալներով: 1993թ. մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի ազատագրմանը, որի ժամանակ էլ անհետ կորել է:

Լյովա Փայլակի ԴավթյանըԾնվել է 1951թ. սեպտեմբերի 22-ին` Մուսալեռ գյուղում: Սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում: 1969թ., զորակոչվել է Սովետական բանակ: Զորացրվելուց հետո` 1971թ., ամուսնացել է, իսկ 1974թ. ծնվել է նրա միակ երեխան` Գայանեն: 1972-1988թթ. աշխատել է որպես վարորդ: 1994թ. Լյովան մեկնեց Ղարաբաղ` մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը: Նույն թվականին հուլիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ Լյովա Դավթյանը զոհվեց: Նրա աճյունը ամփոփված է Մուսալեռան հերոսների հուշարձանի հարևանությամբ:Նրա Անունը վառ են պահում դուստրը` Գայանեն և երկու թոռները, որոնցից ավագ թոռը կրում է պապի անունը: